Սեպտեմբերի երկրորդ կեսին դեպի ՌԴ ավիատոմսերի գները կտրուկ կիջնեն17 օգոստոսի 2017 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի գների բարձրացումը պամանավորված է նախատեսվածից ավելի պահանջարկով: Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Ավիաընկերությունների կողմից նախատեսվածից ավելի պահանջարկի դեպքում փորձում են օպերատիվ ձևով լուծում տալ սրան: Այս գործընթացը շարունակական է, ամեն օր կապի մեջ ենք, այսօր էլ որոշ արձագանքների ենք սպասում հավելյալ չվերթների իմաստով»,- ասել է Ավետիսյանը, մեջբերում է Panorama.am-ը։ Նրա խոսքով՝ պետք է հասկանալ՝ չվերթ ավելացնելու դեպքում տվյալ ավիաընկերությունը պետք է ունենա ազատ օդանավ: ՔԱԳՎ պետը նաև անդրադարձել է գնային քաղաքականության վրա վարչության ներազդելու հնարավորությանը. «Գնային քաղաքականության մասով մշտապես ասել ենք, որ ուղղակիորեն դրա վրա չենք ազդում։ Կարող ենք ունենալ անուղղակի ազդեցություն՝ մրցակցության ավելացման շնորհիվ»: Նաև հավելել է, որ սեպտեմբերի երկրորդ կեսին տոմսերի գները կտրուկ կիջնեն. «Միանշանակ երկու-երեք անգամ նվազելու են։ Սա սեզոնայնության մասին է խոսում։ Մեր երկրի զբոսաշրջային հոսքերն առավել կտրուկ են արձագանքում սեզոնայնությանը»,- եզրափակել է ՔԱԳՎ պետը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |