Սեպտեմբերի երկրորդ կեսին դեպի ՌԴ ավիատոմսերի գները կտրուկ կիջնեն

Սեպտեմբերի երկրորդ կեսին դեպի ՌԴ ավիատոմսերի գները կտրուկ կիջնեն

PanARMENIAN.Net - Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի գների բարձրացումը պամանավորված է նախատեսվածից ավելի պահանջարկով: Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Ավիաընկերությունների կողմից նախատեսվածից ավելի պահանջարկի դեպքում փորձում են օպերատիվ ձևով լուծում տալ սրան: Այս գործընթացը շարունակական է, ամեն օր կապի մեջ ենք, այսօր էլ որոշ արձագանքների ենք սպասում հավելյալ չվերթների իմաստով»,- ասել է Ավետիսյանը, մեջբերում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ՝ չվերթ ավելացնելու դեպքում տվյալ ավիաընկերությունը պետք է ունենա ազատ օդանավ:

ՔԱԳՎ պետը նաև անդրադարձել է գնային քաղաքականության վրա վարչության ներազդելու հնարավորությանը. «Գնային քաղաքականության մասով մշտապես ասել ենք, որ ուղղակիորեն դրա վրա չենք ազդում։ Կարող ենք ունենալ անուղղակի ազդեցություն՝ մրցակցության ավելացման շնորհիվ»:

Նաև հավելել է, որ սեպտեմբերի երկրորդ կեսին տոմսերի գները կտրուկ կիջնեն.

«Միանշանակ երկու-երեք անգամ նվազելու են։ Սա սեզոնայնության մասին է խոսում։ Մեր երկրի զբոսաշրջային հոսքերն առավել կտրուկ են արձագանքում սեզոնայնությանը»,- եզրափակել է ՔԱԳՎ պետը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---