Սենթ Լուիսի մրցաշար. Արագ և կայծակնային շախմատի ընդհանուր հաշվարկով Արոնյանն 1-ինն է

Սենթ Լուիսի մրցաշար. Արագ և կայծակնային շախմատի ընդհանուր հաշվարկով Արոնյանն 1-ինն է

PanARMENIAN.Net - Սենթ Լուիսում օգոստոսի 17-ին մեկնարկել է բլիցի առաջնությունը, որտեղ ընդհանուր հաշվով 18 տուր է լինելու. դրանցից 9 արդեն կայացել են։ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվել է միայն Կարուանային։ Նա առավելության է հասել Լեի, Կասպարովի, Դոմինգեսի, Անանդի և Նեպոմնյաշչու նկատմամբ և ոչ ոքի խաղացել Նակամուրայի, Կարյակինի և Նավարայի հետ։

Արդյունքում՝ 6․5 միավորով Արոնյանն այս պահին 2-րդ տեղում է։ Նրանից առաջ է անցել 8 միավոր գրանցած Կարյակինը։ Արագի և կայծակնայինի ընդհանուր հաշվարկով սակայն, Լևոն Արոնյանն 1-ինն է, գրում է Chess.am-ը։

Գարի Կասպարովը վաստակել է 3․5 միավոր և կիսում է 6-8-րդ տեղերը։ Ընդհանուր հաշվարկով նա 8-9-րդն է։ Այսօր՝ օգոստոսի 18-ի երեկոյան կմեկնարկի մրցաշարային 5-րդ և վերջին օրը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---