Tax free. Օտարերկրացիներին վերադարձված ԱԱՀ-ն մոտ 57%-ով ավելացել է18 օգոստոսի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հունվար-հուլիսին Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է մոտ 277 մլն դրամ, ինչն ավելի քան 100 մլն դրամով կամ մոտ 57%-ով գերազանցել է 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Tax free հաշիվներով վերադարձված գումարների աճը հիմնականում պայմանավորված է տարեսկզբին ԱԱՀ-ի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի շեմի կրկնակի նվազեցմամբ»,- նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 1-ից օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ԱԱՀ-ն) շեմը 100.000 դրամի փոխարեն սահմանվել է 50.000 դրամ: Արման Միրզոյանի խոսքով՝ վերադարձված գումարների աճին նպաստել է նաև ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճը: Tax free համակարգի ներդրման ժամանակահատվածից՝ 2014 թվականից մինչ օրս արտոնությունից օգտվողներին է վերադարձվել ավելի քան 1 մլրդ 245 մլն դրամ գումար: Հայաստանում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվում մեր երկրից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային մյուս անցակետերում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» |