Ջոն Մալկովիչը կժամանի Հայաստան՝ մասնակցլեու Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացմանը

Ջոն Մալկովիչը կժամանի Հայաստան՝ մասնակցլեու Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացմանը

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Ջոն Մալկովիչը կժամանի Հայաստան՝ հոկտեմբերի 11-ին մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման արարողությանը: Այդ մասին տեղեկացնում է Երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը:

Մալկովիչը հանդիսատեսին առավելապես հայտնի է «ՌԷԴ», «Օդային բանտ», «Լինելով Ջոն Մալքովիչ» ֆիլմերից։ Դերասանի լավագույն կերպարներից մեկը վիկոնտ դե Վալմոնի նրա դերն է «Վտանգավոր կապեր» դասական վեպի էկրանավորման մեջ (1988):

Մալկովիչը երկու անգամ առաջադրվել է «Օսկարի», որոնցից առաջինը«Սրտում տեղերը» (Places in the Heart) ֆիլմի համար էր, երկրորդը՝«Կրակահերթի տակ» (In the Line of Fire)կինոնկարի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---