«Սուսերով պարը». Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի19 օգոստոսի 2017 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանեն, որը կկոչվի «Սուսերով պարը»: Դրա ռեժիսորն ու սցենարիստը կլինի դեռ խորհրդային տարիներից հայտնի ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը: Կինոնկարը կթողարկի Ռուբեն Դիշդիշիայնի «Մարս Մեդիա» ընկերությունը, գրում է Rusarminfo-ն: Նկարահանումները կսկսվեն 2018-ին ու կանցկացվեն Ռուսաստանի ու Հայաստանի տարածքում: «Ֆիլմի հիմնական գործողությունը կայանում է 1942 թվականին, որբ Կիրովի (Մարինյան) թատրոնն էվակուացրել էին դեպի Ուրալ, որտեղ Արամ Խաչատրյանն ավարտեց գրել իր «Գայանե» բալետը»,- պատմել է կինոընկերության ներկայացուցիչ Տիգրան Մանասյանը: Գեղարվեստական ֆիլմի գործողությունները ծավալվում են Հայաստանում, որտեղ 1939-ին կոմպոզիտորը գրել է «Երջանկություն» բալետը: Պլանավորվում է, որ Արամ Խաչատրյանին նվիրված առաջին գեղարվեստական ֆիլմն էկրան կբարձրանա 2018-ի վերջին կամ 2019-ի սկզբին: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսապես աջակցելու են ՀՀ ու ՌԴ մշակույթի նախարարությունները: Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |