«Սուսերով պարը». Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

«Սուսերով պարը». Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

PanARMENIAN.Net - Հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանեն, որը կկոչվի «Սուսերով պարը»: Դրա ռեժիսորն ու սցենարիստը կլինի դեռ խորհրդային տարիներից հայտնի ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը:

Կինոնկարը կթողարկի Ռուբեն Դիշդիշիայնի «Մարս Մեդիա» ընկերությունը, գրում է Rusarminfo-ն: Նկարահանումները կսկսվեն 2018-ին ու կանցկացվեն Ռուսաստանի ու Հայաստանի տարածքում:

«Ֆիլմի հիմնական գործողությունը կայանում է 1942 թվականին, որբ Կիրովի (Մարինյան) թատրոնն էվակուացրել էին դեպի Ուրալ, որտեղ Արամ Խաչատրյանն ավարտեց գրել իր «Գայանե» բալետը»,- պատմել է կինոընկերության ներկայացուցիչ Տիգրան Մանասյանը:

Գեղարվեստական ֆիլմի գործողությունները ծավալվում են Հայաստանում, որտեղ 1939-ին կոմպոզիտորը գրել է «Երջանկություն» բալետը:

Պլանավորվում է, որ Արամ Խաչատրյանին նվիրված առաջին գեղարվեստական ֆիլմն էկրան կբարձրանա 2018-ի վերջին կամ 2019-ի սկզբին: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսապես աջակցելու են ՀՀ ու ՌԴ մշակույթի նախարարությունները:

Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---