Հակառակորդը մեկ շաբաթում ՊԲ դիրքերի ուղղութամբ արձակել է մոտ 3300 կրակոց

Հակառակորդը մեկ շաբաթում ՊԲ դիրքերի ուղղութամբ արձակել է մոտ 3300 կրակոց

PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ ավելի քան 220 խախտման արդյունքում, հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով մոտ 3300 կրակոց: Այդ մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ ուժերը ձեռնպահ մնալով պատասխան սադրանքներից, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունն ու վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---