Վարչապետ. Հաստատակամ ենք ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրման հարցում

Վարչապետ. Հաստատակամ ենք ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանը վստահ շարժվում է ԵՄ-ի հետ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Այս պահին մենք չենք տեսնում իրադարձությունների այնպիսի զարգացում, որ կբերի չստորագրման։ Բայց դա բանակցային գործընթաց է»,- Կարապետյանի խոսքերը մեջբերում է«Սպուտնիկ-Արմենիան»։

Ենթադրվում է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում։

Հայաստանը պետք է ստորագրեր ԵՄ հետ Ասոցացման ու Ազատ առևտրի համաձայնագրերը, սակայն 2013 թվականին՝ ՀՀ ու ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, Երևանը հայտարարեց ԵՏՄ-ին միանալու ցանկության մասին։ Որոշումը բերեց Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունների դադարեցմանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---