Զերթունցյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 23-ին, վերջին հրաժեշտը՝ ամսի 24-ին

Զերթունցյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 23-ին, վերջին հրաժեշտը՝ ամսի 24-ին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին մահացած գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա օգոստոսի 23-ին` ժամը 18:00-ից 20:00-ն` Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 24-ին, Կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-ից 13:30-ը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Պերճ Զեյթունցյանը ծնվել է Ալեքսանդրիայում, 1948 թվականին հայրենադարձվել Հայաստան։ Ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը, Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, Հայաստանի գրողների միության քարտուղարը։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---