Ըմբշամարտիկ Մաքսիմ Մանուկյանը ԱԱ եզրափակչում կպայքարի ոսկու համար

Ըմբշամարտիկ Մաքսիմ Մանուկյանը ԱԱ եզրափակչում կպայքարի ոսկու համար

PanARMENIAN.Net - Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանը դուրս է եկել եզրափակիչ:

Կիսաեզրափակչում հայ ըմբիշը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլիին: Ոսկե մեդալի համար Մանուկյանը կպայքարի բելառուս Ռադիկ Կուլիևի հետ:

Օգոստոսի 21-ին 98 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---