ՀԱԷԿ առաջին՝ չգործող էներգաբլոկը կապամոնտաժվի

ՀԱԷԿ առաջին՝ չգործող էներգաբլոկը կապամոնտաժվի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ի նիստում ՀՀ կառավարությունը կքննարկի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Նշվում է, որ շահագործումից հանելու գործընթացն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը և Հայաստանի Հանրապետության միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները, հաշվի առնելով այն, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը հանդիսանում է դոնոր (պահեստամասերի աղբյուր՝ խմբ․) երկրորդ էներգաբլոկի համար:

Ըստ ուղեկցող փաստաթաթերի, 2007 թվականին կառավարությունը հավանության էր արժանացրել ԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարությունը՝ 40 տարվա ընթացքում հաջորդական ապամոնտաժման եղանակով։ Այդ ժամանակ ողջ ԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատվել է $310 մլն:

«Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շահագործումից հանելու գործընթացի ժամկետները կհստակեցվեն սույն օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող ռազմավարության մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին էներգաբլոկը հանդիսանում է դոնոր երկրորդ էներգաբլոկի համար և առաջին էներգաբլոկի անվտանգության որոշ սարքավորումները օգտագործվում են երկրորդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով», - նշվում է փաստաթղթում:

Մեծամորի ԱԷԿ առաջին էներգաբլոկը շահագործման էր հանձնվել 1977 թվականին ու այժմ չի գործում, երկրորդը՝ 1980 թվականին։ Էներգաբլոկերն աշխատում է ВВЭР-440 ռեակտորներով, երկուսն էլ կանգնեցվել էին։ 1995 թվականին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց 6,5 տարվա դադարից հետո։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---