Կարեն Ասլանյանը պարտվել է բրոնզի համար գոտեմարտում

Կարեն Ասլանյանը պարտվել է բրոնզի համար գոտեմարտում

PanARMENIAN.Net - Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնություում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը պարտվել է ռուսաստանցի Արտյոմ Սուրկովին։

66 կգ քաշային կարգում բրոնզի համար պայքարում Ասլանյանը պարտվել է 1։2 հաշվով։

Առաջնության ընթացքում Ասլանյանը 7:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Քամրան Մամադովին։

Քառորդ եզրափակչում Ասլանյանին 2։1 հաշվով պարտության մատնած հարավկորեացի Հանսու Ռյուն դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ՝ հնարավորություն տալով Հայաստանի ներկայացուցչին սփոփիչ գոտեմարտում շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---