Խոսրովի արգելոցում 100 ծխացող օջախ է մարվել

Խոսրովի արգելոցում 100 ծխացող օջախ է մարվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին ժամը 09.00-ի դրությամբ Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները շարունակվում են։

ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նախորդ օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարության օդուժի ուղղաթիռով իրականացվել է արգելոցի տարածքի օդային հետախուզություն:

«Հետմարման աշխատանքներին մասնակցել է 45 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից: Հայտնաբերել է ծխացող 100 օջախ, որոնք բոլորը մարվել են», - ասվում է հաղորդագրությունում:

Հրդեհը Խոսրովի արգելոցում բռնկվել էր օգոստոսի 12-ին, հիմնական օջախները մարվել են օգոստոսի 16-ին։ Մարման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ-ը, զինված ուժերի ստորաբաժանումներ, կամավորներ, ինչպես նաև ԻԼ-76 հրդեհաշիջող օդանավ ՌԴ-ից։

Կարդացեք նաև․ ՀԲՃ․ Արբանյակի տվյալով, Խոսրովի արգելոցի հրդեհված տարածքը մոտ 1550 հա է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---