26 օգոստոսի 2017 - 12:20 AMT
Մոուրինյո․ Մխիթարյանի հետ իրար այժմ ավելի լավ ենք հասկանում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ԱՊԼ նոր մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանի մեկնարկի ու ֆուտբոլիստի հետ իր փոխհարաբերությունների մասին։

The Guardian-ի հաղորդմամբ, մարզիչը գովել է Մխիթարյանի ներկա խաղն ու նշել, որ անցած մրցաշրջանի սկիզբը հայ ֆուտբոլիստի համար ավելի հաջող կստացվեր, եթե նրանք երկուսով ավելի լավ հասկանային իրար։

«Այժմ ես հասկանում եմ նրան, իսկ Հենրիխը՝ ինձ։ Անցած մրցաշրջանի սկզբում, եթե նա ինձ լավ հասկանար, ավելի լավ կսկսեր։ Ես էլ, եթե լավ հասկանայի Մխիթարյանին, ավելի արագ կօգնեի նրան, քան ստացվեց։ Բայց մենք երկար ժամանակ անցկացրինք միասին՝ ճանաչելով իրար, այժմ ես նրան լավ գիտեմ։ Մրցաշրջանի երկրորդ մասը Մխիթարյանի կատարմամաբ ավելի հաջող էր։ Նրա տաղանդը հաշվի առնելով, այս մեկն էլ ավելի լավը կլինի», - նշել է մարզիչը։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է «Վեսթ Հեմի» ու «Սուոնսի Սիթիի» դեմ հանդիպումների (երկուսն էլ ավարտվել են 4-0 հաշվով՝ հօգուտ մանկունիանցիների)։ Հայ կիապաշտպանը կատարել է երկուական գոլային փոխանցում երկու խաղերում էլ։