// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՔԾ. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցն ավելի քան $4000 է հափշտակել

ՀՔԾ. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցն ավելի քան $4000 է հափշտակել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակիցն ավելի քան $4.000 է հափշտակել քաղաքացուց՝ կրպակը որպես սեփականություն ձևակերպելու համար։

Ինչպես հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը, որ Հարություն Խաչատրյանը, 2016թ.-ին զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, տեղեկանալով, որ կրպակի փաստացի սեփականատերն ուզում է ամրագրել սեփականության իրավունքը փաստաթղոով, նրան վստահեցրել է, իբր կարող է իրականացնել ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացը։

Այդ նպատակով Հ. Խաչատրյանը 2016թ. դեկտեմբերի 21-ին հանդիպել է Լ. Մ.-ին և նշված կրպակի պետական գրանցման գործընթացի համար անհրաժեշտ վճարումներ կատարելու պատրվակով` նրանից վերցրել 1.922.720 դրամին համարժեք $4000 գումար, միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մնացած գումարն ավելի ուշ փոխանցելու շուրջ:

2017թ.-ին աշխատանքի անցելով ՊԵԿ-ում, Խաչատրյանը կրկին հանդիպել է Լ. Մ.-ին և առանց վերջինիս հայտնելու, որ ազատվել է համայնքային ծառայողի պաշտոնից, վստահեցրել է, որ կրպակի պետական գրանցման գործընթացն արդեն ընթացքի մեջ է, սակայն այն ավարտին հասցնելու և վերջնական վճարումները կատարելու համար անհրաժեշտ է ևս 130.000 դրամ: Հ. Խաչատրյանը քաղաքացուն հավաստիացրել է, որ կարճ ժամանակահատվածում կիրականացնի հիշյալ գործընթացը` խոստանալով հակառակ դեպքում ամբողջությամբ վերադարձնել գումարը, սակայն ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել և գումարը հետ չի վերադարձրել, այլ խարդախությամբ հափշտակել է այն:

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 Ուշագրավ
Cadila Healthcare հնդկական դեղագործական ընկերությունը հայտարարել է, թե ռուսաստանյան Pharm-Aid- ի հետ ջրծաղիկի դեմ պատվաստանյութի արտադրության վերաբերյալ բացառիկ պայմանագիր է կնքել
Աշխարհում գարեջրի մասին առաջին պահպանված գրավոր հիշատակություն արվել է մ.թ.ա. 4-րդ դարում հույն վարձկանների ղեկավար Քսենոֆոնի ճամփորդական օրագրում
ԱՊՀ շրջանակում գործում է առանց վիզաների փոխադարձ այցելությունների մասին դրույթը