// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԲՆ-ից ասում են՝ տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է, ԱՆ-ից՝ հորդորում փակել դռներն ու պատուհանները

ԲՆ-ից ասում են՝ տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է, ԱՆ-ից՝ հորդորում փակել դռներն ու պատուհանները

PanARMENIAN.Net - Նաիրիտ գործարանում բռնկված հրդեհի հետ կապված բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտվածության նմուշառումներ են արել: Ըստ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանի, արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա ժամերին, գրում է Panorama.am-ը:

Օգոստոսի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել «Նաիրիտ» գործարանի 2-11 պահեստային տարածքում, որտեղ կուտակված են էթինոլ (լաք) և տոլոլ քիմիական նյութերը:

«Այս նյութերի այրումից մթնոլորտ հնարավոր է մրի և ածխածնի օքսիդի արտանետում: Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է: ԱԻՆ աշխատակիցներն այժմ հետմարման աշխատանքներ են իրականացնում»,- ասել է նախարարության աշխատակիցը:

Առողջապահության նախարարությունից հիշեցնում են՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով այրվող էթինոլ (լաք) նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում։ Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

- հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ), փակել բնակարանների դռները և պատուհանները,

- նույն տարածքներում խուսափել երկար ժամանակ դրսում մնալուց։ Այս հորդորն առաջին հերթին վերաբերում է երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին։

Կարդացեք նաև՝ «Նաիրիտի» տարածքում հրդեհ էր. Այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան (թարմացված)

 Ուշագրավ
Cadila Healthcare հնդկական դեղագործական ընկերությունը հայտարարել է, թե ռուսաստանյան Pharm-Aid- ի հետ ջրծաղիկի դեմ պատվաստանյութի արտադրության վերաբերյալ բացառիկ պայմանագիր է կնքել
Աշխարհում գարեջրի մասին առաջին պահպանված գրավոր հիշատակություն արվել է մ.թ.ա. 4-րդ դարում հույն վարձկանների ղեկավար Քսենոֆոնի ճամփորդական օրագրում
ԱՊՀ շրջանակում գործում է առանց վիզաների փոխադարձ այցելությունների մասին դրույթը