«Ակնոցներ Հայաստանի համար». Ֆրանսահայ բժիշկները Շիրակում մոտ 6000 երեխայի են հետազոտել (վիդեո)

«Ակնոցներ Հայաստանի համար». Ֆրանսահայ բժիշկները Շիրակում մոտ 6000 երեխայի են հետազոտել

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ բժիշկների միությունն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ Շիրակի մարզում իրականացրել է «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական առողջապահական ծրագիրը։ Այս տարի UMAF-ի բժիշկներն իրենց գործունեությունը ծավալել են Շիրակի մարզի 32 համայնքում: Ծրագրի առաջին փուլի շրջանակում հետազոտվել է մոտ 6000 երեխա, 450-ի մոտ տեսողության խնդիրներ են հայտնաբերվել։

Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Լևոն Արթինյանն իր խոսքում նշել է.

«Արդեն 15 տարի է գալիս ենք Հայաստան և իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Մեզ հետ Հայաստան բերված սարքավորումները տրամադրել է մեր ճապոնական գործընկեր կազմակերպությունը, ապակիները, շրջանակները ֆրանսահայ համայնքի հանգանակությամբ ենք գնել: Բայց ամենակարևորը՝ վերջին երկու տարում մեր բարեգործական ծրագրին հայաստանյան ընկերություններ են աջակցում: Շատ ուրախ ենք, որ ԱԿԲԱ Բանկն օգնում է մեզ, և Հայաստանում մեր առաջին հովանավորն է ու երկար տարիների ընկերը։ Մեզ համար շատ կարևոր է, որ հենց հայաստանյան կազմակերպություններն աջակցեն այս ծրագրերին, քանի որ չենք ցանկանում գալ և ասել, որ ամեն ինչ գիտենք, միայնակ կարող ենք արդյունավետ ծրագիր իրականացնել․ Հայաստանի հայերի օգնության կարիքն ունենք»:

Արթինյանի գլխավորած խումբը Հայաստանում տարեկան միջինը 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլև տարեցներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---