Ֆուտբոլի ազգային ընտրանին մեկնել է Ռումինիա

Ֆուտբոլի ազգային ընտրանին մեկնել է Ռումինիա

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը մեկնեցին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ։ Այնտեղ սեպտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը:

Հավաքականի կազմում Բուխարեստ է մեկնել 23 ֆուտբոլիստ, հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Բուխարեստ են մեկնել դարպասապահներ Արսեն Բեգլարյանը («Ալաշկերտ»), Գրիգոր Մելիքսեթյանը («Գանձասար-Կապան»), Գոռ Մանուկյանը («Փյունիկ»), պաշտպաններ Լևոն Հայրապետյանը, Արմեն Մանուչարյանը («Փյունիկ»), Գագիկ Դաղբաշյանը, («Ալաշկերտ»), Տարոն Ոսկանյանը («Նեա Սալամիս», (Կիպրոս), Վարազդատ Հարոյանը («Ուրալ» Ռուսաստան), Գաել Անդոնյանը («Օլիմպիկ», Մարսել, Ֆրանսիա), Հովհաննես Համբարձումյանը («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա), կիսապաշտպաններ Արտակ Գրիգորյանը, Արտակ Եդիգարյանը («Ալաշկերտ»), Կամո Հովհաննիսյանը («Տորպեդո-Բելազ», Բելառուս), Դավիթ Մանոյանը («Նեա Սալամիս» (Կիպրոս), Գոռ Մալաքյանը, Էդգար Մալաքյանը («Ստալ», Ուկրաինա), Մարկոս Պիզզելին( «Ալ-Շաբաբ», Սաուդյան Արաբիա), Հենրիխ Մխիթարյանը («Մանչեսթեր Յունայթեդ», (Անգլիա), Արաս Օզբիլիզը («Բեշիքթաշ», Թուրքիա)։

Ռումինիա է մեկնել նաև 4 հարձակվող՝ Արթուր Սարկիսովը («Յենիսեյ», Ռուսաստան), Ռուսլան Կորյանы («ԲՄԱ Խաբարովսկ», Ռուսաստան), Sարգիս Ադամյանը («Յան Ռեգենսբուրգ» Գերմանիա), Տիգրան Բարսեղյանը («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա) :

Արտակ Գրիգորյանը թիմի հետ մեկնել է Ռումինիա և կմասնացի մարզումային գործընթացին, սակայն որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել Ռումինիա-Հայաստան հանդիպմանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---