Ադրբեջանցիները խոչընդոտել են պետսահմանին ԵԱՀԿ դիտարկմանը

Ադրբեջանցիները խոչընդոտել են պետսահմանին ԵԱՀԿ դիտարկմանը

PanARMENIAN.Net - Տավուշում՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Չինարի գյուղի մոտակայքում ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում պետք է անցկացներ, որի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Ըստ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտվել են:

«Նշված վայրից հեռացել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը»,- ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, չնայած ադրբեջանական կողմի խոչընդոտներ ստեղծելուն, դիտորդական խումբը կատարել է իր առաքելությունը, գրում է Panorama.am-ը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---