1 սեպտեմբերի 2017 - 10:50 AMT
ՀՀ-ում ներդրումները 2016-ի համեմատ նվազել են մոտ 7%-ով

2017-ի առաջին 6 ամսում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 17.2 մլրդ դրամի ուղղակի ներդրում: 2016-ի նույն ժամանակահատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել էին 18.5 մլրդ դրամ:

ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն, 2016-ի հաշվետու ժամանակահատվածի համեմատ ուղղակի ներդրումները նվազել են 1.3 մլրդ դրամով (մոտ $2.4 մլն):

2017-ի առաջին կիսամյակում ընդամենը ներդրումները բացասական թիվ են կազմել՝ -24.9 մլրդ դրամ: 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է ավելի քան 9 մլրդ դրամով:

Ընդամենը ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները):

Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը դեռևս ապրիլին հայտարարել էր, որ տարեսկզբից ՀՀ-ում արդեն իսկ իրականացվել էր 63.5 մլն դոլարի ներդրում: