Արցախը ՀՀ-ին կապող 2-րդ ճանապարհը բացվել է

Արցախը ՀՀ-ին կապող 2-րդ ճանապարհը բացվել է

PanARMENIAN.Net - Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը բացվել է: Այդ մասին հայտնել է Արցախի կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով ԱՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։

«Դրանք շատ հագեցած են և մեկնարկել են օգոստոսի 31-ին մոսկվաբնակ արցախցի ճանաչված նկարիչներ հայր և որդի Գրիգորյանների գեղանկարների ցուցահանդեսի բացմամբ: Կլինեն էլի ցուցահանդեսներ: Սեպտեմբերի 1-ին կկայանա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանի հավաստմամբ՝ տոնական միջոցառումների շարքում նախատեսված է նաև ծաղկեպսակադրության արարողություն Ստեփանակերտի հուշահամալիրում: Իսկ սեպտեմբերի 3-ին կկայանա Դանիել Դեքերի համերգը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում:

Ընթերցեք նաև. «Արտույտների ագարակը» վեպի հեղինակն Արցախում է. Նա ԼՂ մասին գիրք կգրի

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---