PAN Photo-ից Արեգ Բալայանի MOB ֆոտոպատմությունը հաղթել է «Ուղիղ հայացք» մրցույթում

PAN Photo-ից Արեգ Բալայանի MOB ֆոտոպատմությունը հաղթել է «Ուղիղ հայացք» մրցույթում

PanARMENIAN.Net - PAN Photo-ի լուսանկարիչ Արեգ Բալայանի MOB ֆոտոպատմությունը հաղթել է վավերագրական լուսանկարների «Ուղիղ հայացք» մրցույթի «Կոնֆլիկտ» անվանակարգում:

MOB նշանակում է մոբիլիզացիա՝ ռազմական ուժերը խաղաղ իրադրության վիճակից պատերազմականի բերելը: Սա Ապրիլյան պատերազմի օրերին Արեգի արած ֆոտոշարքն է:

Լուսանկարների շարքը պատմում է այն ճանապարհի մասին, որն Արեգն անցել է որպես զինվոր՝ 2016-ի ապրիլի 2-ից մինչև հունիսի 1-ը՝ սահմանապահ տղաների հետ ապրելով Արցախի հյուսիսային սահմանին՝ հայտնի որպես «Եղնիկներ» զորամաս:

Արեգ Բալայանի MOB շարքից «Վերջապես հանգիստ» լուսանկարը մայիսի 16-ին հաղթել է «Ավրորա» նախաձեռնության «Մարդասիրության աչքերով» ֆոտոցուցահանդեսում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---