Թումո-ԵՄ հակակոռուպցիոն խաղի ստեղծման նախագիծը՝ NICE ինովացիայի մրցույթի եզրափակչում

Թումո-ԵՄ հակակոռուպցիոն խաղի ստեղծման նախագիծը՝ NICE ինովացիայի մրցույթի եզրափակչում

PanARMENIAN.Net - Թումոցիները շարունակում են հաջողություններ արձանագրել միջազգային մրցույթներում, այս անգամ՝ խաղերի ստեղծման ոլորտում։ Թումոյի և Եվրոպական Միության համագործակցության արդյունքում նախաձեռնված «Նետոյի առասպելը» եռաչափ հակակոռուպցիոն խաղի ստեղծման նախագիծը հայտնվել է ԵՄ ստեղծարար տնտեսության կենտրոնի NICE մշակույթի և ինովացիայի մրցույթի եզրափակչում։

Խաղը մեկն է այն տասը նախագծերից, որոնք ընտրվել են 110 դիմորդների միջից։ Խաղի աշխատանքային թիմը կազմված է Թումոյի՝ 17-22 տարեկան ուսանողներից և շրջանավարտներից, ում ուղղորդում են կենտրոնի աշխատակիցները։

«Նետոյի առասպելը» նախագծի ներկայացուցիչները սեպտեմբերի 5-ին կմեկնեն Գերմանիայի Էսսեն քաղաք, որտեղ կանցկացվի մրցույթի որոշիչ փուլը։ Սեպտեմբերի 6-ին կհայտարարվեն հաղթողների անունները, ասվում է Թումոյի հաղորդագրության մեջ։

Թումո-ԵՄ համատեղ «Նետոյի առասպելը» խաղի և ինտերակտիվ կոմիքսի ստեղծման նախագիծը մեկնարկել է 2016-ին։ Հակակոռուպցիոն խաղը ներկայացնում է մի հետաքրքիր և գրավիչ աշխարհ՝ Նետոյի մոլորակը, որտեղ հայտնվելով խաղացողը գլխավոր հերոսների միջոցով պետք է զանազան խնդիրներ լուծի՝ Նետոն կոռուպցիայից և կործանումից փրկելու համար։ Խաղը և կոմիքսի ամբողջական հավաքածուն կհրապարակվեն 2017-ի դեկտեմբերին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---