Էրդողանը խոսում է մահմեդականների սպանությունների մասին՝ մոռանալով Հայոց ցեղասպանությունը 2 սեպտեմբերի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Մյանմայի արևմուտքում գտնվող Ռակհայն նահանգում ընթացող բախումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «մահմեդականների ցեղասպանություն» է որակել: Սա այն դեպքում, որ Անկարան դեռևս շարունակում է ժխտել 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Մյանմայի արևմուտքում անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանության ուժերը այդ տարածքում բնակվող ռոխինջա ազգության շրջանակում իսլամիստ գրոհայինների դեմ գործողություններ են իրականացնում: Այս ազգության ներկայացուցիչներին Մյանմայում անօրինական ներգաղթյալ են համարում և մերժում են քաղաքացիության տրամադրման հարցում, հաղորդում է AFP-ն: Ահաբեկիչները հարձակվել են սահմանային անցագրային և ոստիկանական պահակակետերի վրա, ինչը խաղաղ բնակիչների մասսայական արտագաղթի պատճառ է դարձել: Մյանմայի կառավարությունն այս շրջաններից էվակուացնում է տեղացի բուդդիստներին, միևնույն ժամանակ մահմեդական ռոխինջաները ստիպված են ապաստան փնտրել հարևան Բանգլադեշում: Միջազգային ԶԼՄ-ների տվյալներով՝ 5 օրում սահմանը հատել է ավելի քան 27.000 մարդ: «Այն մարդիկ, որ աչք են փակում այս ցեղասպանության վրա, որն իրականացվում է ժողովրդավարության դիմակի տակ, դրա հանցակիցներն են: Միջազգային ԶԼՄ-ները, որ նշանակություն չեն տալիս այս մարդկանց, ևս հանցագործության մասնակից են: Արականում մահմեդական բնակչության թիվը դեռ կես դար առաջ 4 մլն-ից ավելի էր, իսկ այժմ մոտ 1/3-ով կրճատվել է հետապնդումների ու արյունահեղության պատճառով: Այն փաստը, որ միջազգային հանրությունը լռում է այս մասին, մեկ այլ ողբերգություն է»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում: Նա հավելել է, որ Թուրքիան անելու է հնարավորը միջազգային հանրությանն այս մասին տեղեկացնելու համար: «Թուրքիան խոսելու է, անգամ եթե մնացած բոլորը որոշեն լռել»,- ասել է նա: Photo. REUTERS/Adnan Abidi Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |