Հուլիսին Վրաստան է այցելել 209.000 հայաստանցի զբոսաշրջիկ

Հուլիսին Վրաստան է այցելել 209.000 հայաստանցի զբոսաշրջիկ

PanARMENIAN.Net - 2017 թվականի հուլիս ամսին Վրաստան է այցելել ավելի քան 209.000 հայաստանցի զբոսաշրջիկ: Տվյալները հրապարակել է Վրաստանի տուրիզմի ազգային գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հայաստանն այս ցուցանիշով 2-րդ տեղում է: Հուլիսին Վրաստան այցելած օտարերկրացիների մեծ մասը ռուսներ են, իսկ երրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են՝ 190.000 մարդ, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Նշվում է նաև, որ Վրաստանում 2016-ի տվյալներով կա 1496 հյուրանոց, որից 99.5% մասնավոր է: Հատկանշական է, որ միայն 2016-ի ընթացքում երկրում 270 նոր հյուրանոց է բացվել:

2016-ի ընթացքում Վրաստանի հյուրանոցներն ընդունել են 2.5 մլն այցելու, ինչը 2015-ի համեմատ 35%-ով շատ է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---