Facebook-ը կսովորի շտկել օգտատերերի լուսանկարները

Facebook-ը կսովորի շտկել օգտատերերի լուսանկարները

PanARMENIAN.Net - Facebook-ի օգտատերերն իրենց պրոֆիլների շապիկին 360 աստիճանի լուսանկարներ տեղադրելու հնարավորություն են ստացել: Սակայն, քանի որ հաճախ նման լուսանկարները թերի են ստացվում, սոցցանցի մասնագետներն աշխատում են մի տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը կկարողանա շտկել այդպիսի լուսանկարները, գրում է life.ru-ն:

Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները, 360 աստիճանի կոր լուսանկարների շտկման մեթոդների վրա աշխատանքները դեռ չեն ավարտվել: Հայտնի է, որ ծրագիրը կօգտագործի AI Facebook տեխնոլոգիան: Մշակողներն «ուսուցանում» են նեյրոնային ցանցը՝ ցույց տալով բազում կոր ու հավասար լուսանկարներ, գրում է Mashable-ը:

Հաշվի առնելով հետաքրքրությունը նման լուսանկարների հանդեպ՝ դրանք շտկող տեխնոլոգիան պատրաստ կլինի շատ ավելի շուտ, քան մարդիկ կսովորեն ճիշտ լուսանկարել:

2017-ի ամռանը Facebook-ի օգտատերերն իրենց պրոֆիլների շապիկին 360 աստիճանի լուսանկարներ տեղադրելու հնարավորություն ստացան: Նոր գործառույթի օգտագործման համար բավական է գործարկել հավելվածի միջի տեսախցիկն ու ընտրել համապատասխան բաժինը մենյուում: Ինչպես և սովորական լուսանկարների դեպքում, 360 աստիճանի լուսանկարները հնարավոր կլինի հրապարակել ժամանակային սանդղակում, ներբեռնել ալբոմների մեջ և ավելացնել խմբերին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---