iPhone-ի միջոցով հնարավոր կլինի նաև սափրվել

iPhone-ի միջոցով հնարավոր կլինի նաև սափրվել

PanARMENIAN.Net - Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են iPhone-ի կիրառման ևս մեկ եղանակ: Sanko Co. Ltd ընկերության մասնագետները մինի-սափրիչ են թողարկել, որն աշխատում է սմարթֆոնին միացնելուց:

Սարքը շատ կոմպակտ է և գլանակի ձև ունի, որին ամրացված է Lightning-ադափթերը: Thanko անվանումը ստացած սարքը մշակողները վստահեցնում են, որ այժմ տղամարդկանց համար շատ ավելի հարմարավետ կլինի սափրվելը, քանի որ ամեն անհրաժեշտ իր կարելի է իր հետ կրել, այն նաև շատ տեղ չի զբաղեցնի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Սակայն սարքը հարմար չի լինի ուժեղ սեռի այն ներկայացուցիչների համար, որոնք կոշտ մազածածկ ունեն, քանի որ սարքի հեղինակները միայն մեկ գլխիկ են նախատեսել սարքի համար միակ ածելիով:

Տվյալ պահին iPhone-ի համար նախատեսված գրպանի սափրվելու սարքը կարելի է գնել միայն Ճապոնիայում, որտեղ դրա արժեքն արտադրողի կայքում 980 յեն է կամ 9 դոլար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---