Խոսրովի անտառում կայծակից բռնկված հրդեհը մարվել է

Խոսրովի անտառում կայծակից  բռնկված հրդեհը մարվել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ի երեկոյան կայծակից հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Գոտոզվանք գյուղատեղիից հյուսիս: Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը:

ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր: Գիշերվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է տեղայնացնել հրդեհը` թույլ չտալով այրվող տարածքի ընդլայնումը: Սեպտեմբերի 02-ի ժամը11:00-ի դրությամբ այն հանգցված է, իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 21 աշխատակից և ՀՀ ԱԻՆ 20 հրշեջ փրկարար, հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Այրվել է 3-4 հեկտար խոտածածկ տարածք:

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:21-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալից տեղեկություն էր ստացվել, որ արգելոցի տարածքում կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Արգելոցում մեծ հրդեհ էր բռնկվել օգոստոսի 12-ին։ Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի խոսքերով, «կորուստները անգնահատելի են, բայց մենք մեծ հույս ունենք, որ շատ կարճ ժամկետներում կվերականգնվի մեր կորուստների որոշ մասը»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---