Արոնյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունը

Արոնյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունը

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունը՝ առավելություն գրանցելով առաջին իսկ պարտիայում:

Նա 39-րդ քայլում սպիտակներով հաղթել է հարավաֆրիկացի Դենիել Քոդերիին:

Սեպտեմբերի 4-ին մրցակիցների միջև կանցկացվի երկրորդ պարտիան:

Հավասար հաշվի դեպքում դիմակայությունը տեղափոխվում է թայ-բրեյք:

Հայաստանը ներկայացնող մյուս շախմատիստները՝ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, ոչ-ոքի են խաղացել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---