Կոլումբիայում գերեվարված ՀՀ և ՌԴ քաղաքացին սպանվել է

Կոլումբիայում գերեվարված ՀՀ և ՌԴ քաղաքացին սպանվել է

PanARMENIAN.Net - Կոլումբիայում 2016-ի նոյեմբերին Ազգային ազատագրման բանակի ապստամբ խմբավորման կողմից գերեվարված Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանն ապրիլին փախուստի փորձի ժամանակ սպանվել է։

«Նա փորձել է փախչել, սակայն սպանվել է։ Նրան հաջողվել էր մինչև այդ նռնակ պայթեցնել, մեր ստորաբաժանման անդամներից մի քանիսը վիրավորվել էին», - Reuters գործակալությանն ասել է խմբավորման հրամանատարներից մեկը, որը ներկայացել է որպես Յերսոն։

Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատնից գործակալությանը հայտնել են, որ տեղեկությունը ստուգվում է։

Արսեն Ոսկանյանը գերեվարվել էր 2016-ի նոյեմբերի 5-ին: Կոլումբիայում նա զբաղվում էր թունավոր գորտերի որսով՝ միջազգային շուկայում վաճառելու նպատակով:

Ապրիլին հայտնի էր դարձել, որ Արսեն Ոսկանյանը կարողացել էր զենք խլել հսկիչներից, վիրավորել 5 մարդու ու փախչել գերությունից։

Ազգային ազատագրական բանակի հայտարարության համաձայն` Ա. Ոսկանյանին պատրաստվում էին առաջիկայում ազատ արձակել:

ELN խմբավորումը համարվում է ահաբեկչական։ Խմբավորման անդամները զբաղվում են արտասահմանցիների գերևարմամբ, որոնց ազատման համար գումար են պահանջում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---