ԱՆ. Պապիլոմայի դեմ պատվաստումների անվտանգության փաստարկները համոզիչ են 4 սեպտեմբերի 2017 - 10:46 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Պատվաստումների ազգային օրացույցում 2017-ի դեկտեմբերից կներառվի մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը: PanARMENIAN.Net ը թեմայի շուրջ զրուցել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ: Մասնագետը նշում է՝ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ազդեցությունը սեռական կոնդիլոմաների (գորտնուկների), նախաքաղցկեղային վիճակների և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հարցում ակնառու է: Գայանե Սահակյանը տեղեկացրեց նաև, որ վերջին 10 տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում իրականացվել է մոտ 270 մլն դեղաչափ ՄՊՎ-ի դեմ պատվաստում, որոնց արդյունքում հավաքագրվել են համոզիչ փաստարկներ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ: ՀՀ-ում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը գտնվում է երկրորդ տեղում՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: 2016 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 243 առաջնային դեպք (ըստ 100.000 բնակչի ցուցանիշը կազմել է 15.4), առաջնային հայտնաբերումը 70% դեպքերում լինում է 3-րդ և 4-րդ փուլերում: «Աշխարհի 71 երկրում, այդ թվում եվրոպական 33 երկիր` Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, արդեն իսկ ներդրել են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները պատվաստումների ազգային օրացույցում և այդ երկրների փորձը վկայում է ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունավետության մասին: Օրինակ, Ավստրալիայում, որտեղ այս պատվաստումը ներդրվել է 2007-ին, հետազոտությունները ցույց են տվել, որ 5 տարվա կտրվածքով 93%-ով նվազել են սեռական կոնդիլոմաները (գորտնուկները) մինչև 21 տարեկան և 21-ից 30 տարեկան կանանց շրջանում»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ հատկանշական է նաև այն, որ հանրային անընկալության, իմունիտետի ձևավորման արդյունքում դրանք 82%-ով նվազել են նաև վերոհիշյալ տարիքային խմբերի տղամարդկանց շրջանում, չնայած այն հանգամանքին, որ վերջիններս չեն պատվաստվել: Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերը ռեկոմբինանտ պատվաստանյութեր են և իրենցից ներկայացնում են օնկոգեն շճատիպերի L1 կապսիդային մաքրված սպիտակուցներ, չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ: 2015 թվականի հունվարից Հայաստանում իրականացվում է արգանդի պարանոցի քաղցկեղի և նախաքաղցկեղային վիճակների հայտնաբերման սքրինիգային ծրագիր: Այս ծրագրի շրջանակներում 2015-2016 թվականներին իրականացվել է 111956 կնոջ հետազոտություն՝ ՊԱՊ-թեսթի միջոցով, ընդ որում 35%-ը՝ 30-40 տարեկան, 30.1%-ը՝ 41-50 տարեկան, 36.4%-ը՝ 51-60 տարեկան: Հետազոտությունների արդյունքում 6.4% կանանց մոտ հայտնաբերվել են արգանդի պարանոցի տարբեր աստիճանի ախտաբանական փոփոխություններ, իսկ 0.5%-ի մոտ՝ ինվազիվ կարցինոմա: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |