Գերմանահայ բռնցքամարտիկը պարգևատրվել է ազնիվ խաղի համար

Գերմանահայ բռնցքամարտիկը պարգևատրվել է ազնիվ խաղի համար

PanARMENIAN.Net - Գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արտեմ Հարությունյանն արժանացել է «Ֆեյր փլեյ» մրցանակին, որը շնորհվում է ազնիվ խաղի համար, Համբուրգում անցնող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը:

«Գերմանիայում ճանաչում ստացած Ռիո-2016-ի բռնցքամարտի բրոնզե մեդալակիր, 27-ամյա բռնցքամարտիկ Արտեմ Հարությունյանը, որը հանդես է գալիս կիսամիջին քաշում, կրկին ապացուցեց իր գերազանցությունը Համբուրգում՝ որպես ազնիվ մարզիկի մարմնացում թե պարտվելիս, թե հաղթանակելիս»,-ասվում է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) հաղորդագրության մեջ, գրում է Rusarminfo-ն:

2016-ին Ռիոյի Օլիմպիական խաղերում Գերմանիան ներկայացնող Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Արտեմ Հարությունյանը ծնվել է 1990-ի օգոստոսի 13-ին, հանդես է գալիս մինչև 64 կգ քաշային կարգում, ներկայացնում է Գերմանիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---