Microsoft-ի Windows 10 ՕՀ-ի նոր թարմացման թողարկման օրը հայտնի է

Microsoft-ի Windows 10 ՕՀ-ի նոր թարմացման թողարկման օրը հայտնի է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-6-ը Բեռլինում անցնող IFA 2017 ցուցահանդեսում Microsoft ընկերությունը հրապարակել է Windows 10 օպերացիոն համակարգի հաջորդ մեծ թարմացման, այսպես կոչված Fall Creators Update-ի թողարկման օրը: Թարմացումը հասանելի կդառնա ամբողջ աշխարհի օգտատերերին 2017-ի հոկտեմբերի 17-ից, գրում է Ferra.ru-ն:

ՕՀ այդ թարմացման մասին հայտարարվել էր Microsoft Build 2017 մայիսյան կոնֆերանսին:

Նախկինում ՕՀ այդ տարբերակը հայտնի էր Redstone 3 ծածկագրով: Redstone 2-ի թարմացումը թողարկվել է որպես Windows 10 Creators Update 2017-ի ապրիլին:

ՕՀ-ն նոր «ծորացող» Fluent Design դիզայն ունի «3D-սալիկներով», որը նախկինում հայտնի էր որպես Project Neon և որը փոխարինելու է գալիս Metro UI-ին՝ ինտերֆեյսի նախորդ սերնդին:

Timeline գործառույթը բարելավում է Task View-ն՝ ներկայացնելով հավելվածների ու աշխատանքային ոլորտների ցանկը, որոնք օգտատերը վերջերս է օգտագործել՝ նաև այլ սարքերի միջոցով: Pick Up Where You Left Off գործառույթը հատկապես կարևոր է բջջային սարքերի համար՝ թույլ տալով շաղկապել դրանք համակարգչային հավելվածների հետ, շարունակելու համար աշխատանքը բջջայինի պայմաններում: Timeline-ի հետ մեկտեղ դրանք թույլ են տալիս շարունակել աշխատանքն այն տեղից, որտեղ այն ընդհատվել է:

Ընկերությունը նաև փոխանակման ամպային բուֆեր է ստեղծել Windows-ի, iOS-ի և Android-ի համար, որը թույլ է տալիս պատճենել համակարգչի կոնտենտն ու ներմուծել այն սմարթֆոնի մեջ: Դա նման է Apple-ի Փոխանակման ունիվերսալ բուֆերին:

Եվս մեկ նորույթ է OneDrive Files On-Demand-ը, որը թույլ է տալիս տեսնել ֆայլերն ու դրանց պարամետրերը OneDrive ամպում առանց պարտադիր ներբեռնման, ներբեռնելով դրանք միայն անհրաժեշտության դեպքում, երբ ֆայլը հարկավոր է բացել:

Եվս մեկ նոր գործառույթ է Eye Control-ը, որը կօգնի հենաշարժողական խնդիրներ ունեցող օգտատերին կառավարել համակարգիչը հայացքի միջոցով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---