Փոխնախարար. ՀՀ-ն պաշտոնապես չէր հայտարարել, որ մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Փոխնախարար. ՀՀ-ն պաշտոնապես չէր հայտարարել, որ մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

PanARMENIAN.Net - Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը չի նշանակում, որ Հայաստանի գործընկերության մակարդակը ինչ-որ առումով նվազում է կամ ավելանում է մեկ այլ օղակի հաշվին: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով այն իրողությանը, որ ՀՀ-ն չի ներկայացել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է զորավարժություններին, հայտնում է Aysor.am-ը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ռազմաքաղաքական դիվանագիտությունն ամբողջովին համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և իր գործողությունների մեջ Երևանը վստահ որոշումներ է կայացնում:

«Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ երկար ժամանակ և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, և՛ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ-ի կառույցի և անդամ երկրների հետ։ Այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը նույնիսկ արտառոց չպետք է դիտարկել», - ասել է Արտակ Զաքարյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի պատվիրակությունը չի մեկնել Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ռուսաստանյան ՏԱՍՍ-ի հետ զրույցում հրաժարվել էր մեկնաբանել որոշումը:

2017-ի օգոստոսին Հայաստանը մասնակցել էր «Noble Partner-2017» զորավարժություններին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---