5 սեպտեմբերի 2017 - 11:35 AMT
Մխիթարյանն՝ օգոստոսի խորհրդանշական հավաքականում. Մեսսիի և Նեյմարի հետ

WhoScored պորտալը հրապարակել է օգոստոսի Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմը, որը կազմվել է խաղերի համար միջին գնահատականների հիման վրա:

Ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանից բացի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին և Նեյմարը:

Օգոստոսի խորհրդանշական հավաքականի կազմը հետևյալ տեսքն ունի. Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»), Դավիթ Անդրադե Նիկոլաս («Վերոնա»), Դանի Ալվես («ՊՍԺ»), Մարկ Բարտրա («Բորուսիա Դ»), Մարտին Մանտովանի («Լեգանես»), Ժորժե («Մոնակո»), Մալկոմ («Բորդո»), Արտուրո Վիդալ («Բավարիա»), Նեյմար («ՊՍԺ»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս») և Լիոնել Մեսսի («Բարսելոնա»):

Սա առաջին անգամը չէ, երբ WhoScored-ը ներառում է Մխիթարյանին իր խորհրդանշական հավաքականների կազմում: Ապրիլին WhoScored-ը կազմել էր Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի խորհրդանշական հավաքականում, որտեղ ընդգրկվել էր նաև Մխիթարյանը: