Մոսկվայի «Արարատը» չբացված փակվում է

Մոսկվայի «Արարատը» չբացված փակվում է

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Արարատն» առաջիկայում դուրս կգա ՌԴ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի խաղարկությունից և կդադարեցնի գոյությունը: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:

«Մեզ հայտարարեցին, որ «Արարատը» փակվում է: Հավանաբար, «Ռյազանի» հետ առաջիկա խաղը վերջինը կլինի»,-ասել է մարզիչը «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում:

Ըստ աղբյուրի, ակումբի փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մի քանի շաբաթ առաջ թիմի նախագահ Վալերի Օգանեսյանը հեռացել է պաշտոնից և ակումբի հաշվեհամարից հանել 20 մլն ռուբլի:

2016-ի ամռանը «Արարատը» թիմ հրավիրեց Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոյին, թիմի կազմում ընդգրկված են նաև Ալեքսեյ Ռեբկոն, Մարատ Իզմայլովը: 7 խաղից հետո «Արարատը» առաջին տեղն է զբաղեցնում «Կենտրոն» գոտում՝ հավաքելով 17 միավոր:

2017-ի մարտին Մոսկվայում հիմնվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որը ելույթ է ունենում ՌԴ առաջնությունում երկրորդ դիվիզիոնի թիմերի թվում:

Ֆուտբոլային բաժնետեր Վալերի Օգանեսյանը 2015թ․ ձեռք էր բերել Հայաստանի «Ուլիս» թիմը, դրա վրա ծախսել մոտ 1 միլիոն դոլար, սակայն 2016-ին ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել է գործունեությունը։ Օգանեսյանը մի քանի ամիս էլ եղել է Արմավիրի «Տորպեդո» ակումբի նախագահը, սակայն 2015թ․ նոյեմբերին նրան հեռացրել են այդ պաշտոնից։

Ընթերցեք նաև. Սկանդալ մոսկովյան «Արարատում». Վալերի Օգանեսյանը թիմի հաշվից 20 մլն ռուբլի է հանել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---