Հայ ոսկերչի աշխատանքը՝ Բուքինհեմյան պալատում ցուցադրված Եղիսաբեթ II նվերների շարքում

Հայ ոսկերչի աշխատանքը՝ Բուքինհեմյան պալատում ցուցադրված Եղիսաբեթ II նվերների շարքում

PanARMENIAN.Net - Բուքինհեմյան պալատում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին մատուցված բացառիկ նվերների ցուցադրության շրջանակում ներկայացված է Եթովպիայի կայսերական ընտանիքի ոսկերիչ Բեդրոս Սևաջյանի պատրաստած ոսկե սկուտեղը:

14 կգ քաշով սկուտեղը պատրաստված է մաքուր ոսկուց և մատուցվել է թագուհուն 1965-ին Եթովպիա նրա այցելության ժամանակ: Սկուտեղը պատրաստվել էր հատուկ նրա այցի կապակցությամբ, հայտնում է Rusarminfo-ն:

Սևաջյանը 20-րդ դարի 40-ական թվականներից ի վեր մինչև իշխանության վերջին օրերը Եթովպիայի կայսերական ընտանիքի ամենահայտնի ոսկերիչն էր: Սևաջյանը ծնունդով Այնթափից էր, նրա ընտանիքը Եթովպիա էր փախել 1894-1896թթ. Օսմանյան կայսրությունում համիդյան ջարդերից հետո:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---