Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մավրիտանիայի հետ

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչությունում կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պաշտոնական արարողությունը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը ստորագրեցին ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Ա. Մարտիրոսյանը եւ ՄԱԿ-ում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության Մշտական ներկայացուցիչ, դեսպան Աբդերրահիմ Օուլդ Հադրամին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---