«Այն». Մարդասպան ծաղրածուն՝ սեպտեմբերի 7-ից երևանյան կինոթատրոններում

«Այն». Մարդասպան ծաղրածուն՝ սեպտեմբերի 7-ից երևանյան կինոթատրոններում

PanARMENIAN.Net - Warner Bros. կինոստուդիայի՝ մարդասպան ծաղրածուի մասին «Այն» ֆիլմը սեպտեմբերի 7-ից կցուցադրվի երևանյան կինոթատրոններում:

Անդրես Մուսկետիի ֆիլմը 1990-ին թողարկված կինոնկարի ռեմեյքն է: 2 դեպքում էլ սցենարի հիմքում Սթիվեն Քինգի վեպն է:

Ամբողջ աշխարհում ծաղրածուներն ու կրկեսային գործիչները դեմ են արտահայվել ֆիլմի ցուցադրություններին: Օգոստոսին ծաղրածուների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Պեմ Մուդին ևս քննադատել էր այն՝ ասելով, որ մարդիկ սկսել են խուսափել իրենց միջոցառումներին ծաղրածուներ հրավիրելուց:

Ֆիլմին դեմ են արտահայտվել նաև Ռուսաստանի կրկեսային արտիստները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---