Վրաստանում ավտոբուսի վթարից 2 հայ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել

Վրաստանում ավտոբուսի վթարից 2 հայ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հաստատել էր, որսեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան Վրաստանի տարածքում հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Ըստ նախնանակն տեղեկատվության, ավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի թեթև մարդատար մեքենային, ինչի արդյունքում վերջինիս վարորդն ու ուղևորները մահացել են: Բժշկական օգնության էր դիմել ավտոբուսի 11 ուղևոր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---