Զեկույց․ ՀՀ-ում չեն սիրում բարեգործությամբ զբացվել

Զեկույց․ ՀՀ-ում չեն սիրում բարեգործությամբ զբացվել

PanARMENIAN.Net - Բրիտանական Charities Aid Foundation (CAF) հիմնադրամը հրապարակել է աշխարհում բարեգործության տարածման World Giving Index զեկույցը, որը հաշվի է առնում քաղաքացիների հակվածությունը բարեգործական նպատակներով գումար հատկացնելուն, կամավորական օգնությանն ու անծանոթ մարդկանց օգնելուն։

Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ցանկի ետնամասում են հայտնվել․ Հայաստանը 139 երկրից բաղկացած վարկանիշում 120-րդ, Ադրբեջանը՝ 126-րդ, Վրաստանը 135-րդ տեղում է, ՌԴ-ն՝ 124-րդ հորիզոնականում։

Կազմակերպության անցկացված հարցման համաձայն, ՀՀ-ում վերջին ամսում անծանոթին օգնել է հարցվածների 44%-ը, գումար հատկացրել 12%-ը, կամավորական աշխատանք կատարել 4%-ը։

Հիմնադրամն ամեն տարի ավելի քան 500 մլն ֆունթ սթերլինգի բարեգործական ծրագրեր է կատարում աշխարհով մեկ։ Բարեգործական գործունեության հետազոտությունը հրապարակվում է 2010 թվականից։

Առավել «բարեգործ» հասարակություն, 4-րդ տարին անընդմեջ, ճանաչվել է Մյանման։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---