Ձիավարությունը Հայաստանում. Որտեղ սովորել

Ձիավարությունը Հայաստանում. Որտեղ սովորել

PanARMENIAN.Net - Երևանում միանգամից մի քանի կենտրոն է գործում, որտեղ կարելի է մոտիկից շփվել ձիերի հետ և բացահայտել ձիավարության գաղտնիքները: Դրանցից մեկը ձիավարության «Հեծյալի դպրոցն» է, որը հենց այս օրերին հայտարարում է ընդունելություն:

Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 21-ից:

Դասընթացը բաղկացած է երկու փուլից՝ յուրաքանչյուրը 8 դասընթաց, յուրաքանչյուր փուլի արժեքն է` 40.000 դրամ: Մեկ դասընթացի տևողությունը 45 րոպե է, յուրաքանչյուր փուլի տևողությունը՝ 1 ամիս: Դասընթացների ավարտին տրվում են վկայականներ:

Հեծյալի՝ ձիու հետ վարվեցողության և ձիավարության տարրական դպրոցի դասընթացը ընդգրկում է ինչպես ծանոթացում ձիերի խնամքի մշակույթին, կենսակերպին ու վարքին, այնպես էլ ձիավարում: «Հեծյալի դպրոցում» ձիերը ընտրվում են ձիավարի փորձին ու կարողություններին համապատասխան։

Դպրոցի դասընթացները կազմակերպվում են Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում:

Ձիավարել սովորելու հնարավորություն է ընձեռում նաև «Միրաժ» ձիավարության ակումբը, որը գործում է Երևանի կենդանաբականան այգու տարածքում: Ակումբն աշխատում է ամեն օր՝ բացի երկուշաբթիից: Ձիով 10 րոպե զբոսանքն այստեղ արժե 2000 դրամ, իսկ պարապմունքները՝ մեծահասակների համար 35 րոպեն 4000 դրամ է, անչափահասների համար՝ 30 րոպեն՝ 3000 դրամ: Գործում է նաև աբոնեմենտ:

Ձիերի մասին գիտելիքներ ձեռք բերելու համար կարելի է այցելել նաև «Այրուձի» հեծյալ ակումբը, որը գտնվում է Աշտարակ քաղաքի հարևանությամբ: Այստեղի մասնագիտացած անձնակազմը կծանոթացնի ձեզ ձիերի հետ աշխատելու ամենակարևոր հմտություններին: Ակումբի աշխատակիցները վստահ են՝ ձիերի պես բարի, ընկերասեր, խելացի և ուժեղ կենդանիների հետ շփումը կստիպի ակումբի մշտական անդամը դառնալ:

Ձիավարման երկրպագուներին ազնվացեղ նժույգներ հեծնելու հնարավորություն է ընձեռում նաև Երևանի ամենատեսարժան վայրերից մեկում` Զանգու գետի ափին գտնվող «Տասից տասը» համալիրը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---