ՌԴ-ն մեղադրել է Ադրբեջանին նավթի գներն ապակայունացնելու մեջ

ՌԴ-ն մեղադրել է Ադրբեջանին նավթի գներն ապակայունացնելու մեջ

PanARMENIAN.Net - ՌԴ ԿԲ-ն մեղադրել է Ադրբեջանին նավթի գներն ապակայունացնելու մեջ: Բանկի սեպտեմբերի զեկույցում ասվում է, որ նավթ արտահանողները չեն կարողանա հավասարակշռել համաշխարհային շուկան ԱՄՆ-ում, Ղազախստանում և Ադրբեջանում, ինչպես նաև այլ ոչ կարգապահ երկրներում, նավթի արդյունահանման աճի պատճառով, գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետան »:

Վերոնշյալ երկրները խախտում են նավթի արդյունահանման սահմանափակման մասին ՕՊԵԿ+ համաձայնագիրը:

«ՌԴ-ն գրեթե 100% է պահպանում իր քվոտան, սակայն Ադրբեջանի, Ղազախստանի, Մեքսիկայի և Օմանի մասնակցությունը մնում է 70%-ի սահմանում, առաջին հերթին պահանջին Ղազախստանի չհետևելու պատճառով», ասվում է բանկի եզրակացության մեջ:

Մինչդեռ խախտող երկրների աճող արդյունահանումը հավանաբար ստիպված կլինի փոխհատուցել Ռուսաստանը արդյունահանման և հետևաբար նաև նավթային եկամուտների կրճատման պատճառով: Մասնավորապես, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հնարավոր է համարում ՕՊԵԿ+ պայմանների փոփոխումը: Այդ մասին նա հայտարարել է Արևելյան տնտեսական համաժողովի կուլուարներում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նավթի արդյունահանման վերաբերյալ պայմանավորվածությունը գործում է մինչև 2018-ի մարտի վերջը: Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է համաձայնագրի նախապատրաստմանը, քանի որ նրա բյուջեն և տնտեսությունը կախված են նավթի գներից: Ըստ ՕՊԵԿ+ համաձայնագրի, կարտելի երկրները պետք է կրճատեն նավթի արդյունահանումը օրական 1,4 մլն բարելով, իսկ ՕՊԵԿ-ից դուրս գործող երկրները՝ 558.000 բարելով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---