ՀՀ առաջին նախագահի մեքենան աճուրդի է հանվել

ՀՀ առաջին նախագահի մեքենան աճուրդի է հանվել

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած մեքենան աճուրդի է հանվել։ Եթե նշված ժամկետով աճուրդի ժամանակ մեքենան չվաճառվի, կնշանակվեն նոր աճուրդներ։

Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած` 1982 թվականի մեքենան աճուրդի է հանվել 17 000 000 դրամով։ Որոշումը կայացվեց այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի տրանսպորտային միջոցը դասական աճուրդով օտարելու թույլտվության հարցը ներառված էր չզեկուցվողների շարքում։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ աճուրդին մասնակցելու նախավճարը գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով է։ Աճուրդի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

Պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդը կազմակերպելու և անցկացնելու է եռամսյա ժամկետում։ Եթե Յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---