ՀՀ-ում ալկոթեստերներ արտադրող ընկերությունը $4.3 մլն-ի ներդրում կանի

ՀՀ-ում ալկոթեստերներ արտադրող ընկերությունը $4.3 մլն-ի ներդրում կանի

PanARMENIAN.Net - Ալկոթեստերի արտադրությամբ զբաղվող հայկական«Արիդես» ընկերությունն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն է ստացել: Համապատասխան որոշումն ընդունվել է Գործադիրի նիստում:

Ընկերությունը ՀՀ կառավարության 2016 թ. համապատասխան որոշմամբ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում արդեն իրականացնում է ալկոթեստերային սարքերի արտադրության գործունեություն։ Ներկայումս ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը։

Նոր գործարար ծրագրով նախատեսվում է արտադրել նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ: Ծրագրի շրջանակում ներդրումները կկազմեն մոտ 4.3 մլն ԱՄՆ դոլար: Առաջին տարում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 150.000 դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում, արտադրանքի ծավալների աճի արդյունքում, ևս 40 նոր աշխատատեղ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ ընկերությունն արդեն 2016-ի հուլիսին «Ալյանս» ազատ գոտում աշխատելու թույլտվություն էր ստացել։ Այն արդեն 9 աշխատատեղ է ստեղծել՝ ներդնելով 170 մլն դրամ։

«Առաջիկա 6 տարում ընկերությունը պատրաստվում է ընդլայնել արտադրությունն ու արտահանումը 3․5 մլն դոլարի հասցնել: Արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ, Վրաստան, Մերձավոր Արևելք»,- նշել է Կարայանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---