Փաշազադե. Հայ և ադրբեջանցի երիտասարդները պետք է դաստիարակվեն հարևանության ոգով

Փաշազադե. Հայ և ադրբեջանցի երիտասարդները պետք է դաստիարակվեն հարևանության ոգով

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպման ժամանակ վերջինս հայտարարել է, որ հակամարտող կողմերի երիտասարդները պետք է դաստիարակվեն որպես հարևաններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք չպետք է հանդիպենք հանդիպման համար: Մենք պետք է հանդիպենք, որպեսզի հնարավորություն ունենանք դիմելու մեր երկրների ղեկավարությանը, որ նրանք անեն ամեն հնարավորը կանխելու համար հակամարտությունը, որպեսզի երիտասարդները մեծանան այն ըմբռնումով, որ իրենք հարևաններ են և միշտ են հարևաններ լինելու: Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն հեռանալու այդ տարածքներից, այսինքն՝ նրանք պետք է ապրեն կողք կողքի և երիտասարդներին պետք է կրթել այդ ոգով», - ասել է Փաշազադեն:

Երեք երկրների հոգևոր առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:«Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության վրա»,-ասվում է եռակողմ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---