Թենիսիստ Նադալը 4-րդ անգամ US Open-ի եզրափակչում է

Թենիսիստ Նադալը 4-րդ անգամ US Open-ի եզրափակչում է

PanARMENIAN.Net - Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել US Open-ի եզրափակիչ:

Կիսաեզրափակչում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 9-ի գիշերը Նյու Յորքում, թենիսիստը հաղթել է արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյին 4:6, 6:0, 6:3, 6:2 հաշվով: Թենիսիստները կորտում անցկացրին 2 ժամ 30 րոպե, գրում է Lenta.ru-ն:

Վճռորոշ խաղում իսպանացին կհանդիպի Հարավամերիկյան Հանրապետության ներկայացուցիչ Քևին Անդերսենի հետ, որն առաջին կիսաեզրափակչում հաղթել է իսպանացի Պաբլո Կարենյո Բուստային՝ 4:6, 7:5, 6:3, 6:4: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին:

Այս եզրափակիչը 4-րդը կլինի Նադալի համար US Open-ում: Նա մրցաշարի կրկնակի հաղթող է:

US Open մրցաշարն անցնում է Նյու Յորքում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 10-ը: Մրցումների ընդհանուր մրցանակային հիմնադրամը 50,4 մլն դոլար է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---