Euromag. Երևանը՝ աշնանային ճամփորդությունների լավագույն 5-յակում

Euromag. Երևանը՝ աշնանային ճամփորդությունների լավագույն 5-յակում

PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է ռուսաստանցիների հանգստի համար աշնանային ճամփորդությունների լավագույն 5-յակում: Ցանկը կազմել է Euromag ամսագիրը և ավիատոմսերի որոնման Aviasales.ru ծառայությունը:

Երևանից բացի, ցուցակում ընդգրկվել են Մյունխենը, Նիսը, Բուդապեշտն ու Մադրիդը:

Ըստ պարբերականի, Երևանը լավ ընտրություն է համեղ ուտեստների սիրահարների համար: «Ձեզ սպասում են խորովածը, խաշը, սուջուխը, և իհարկե՝ հռչակավոր «Արարատ» կոնյակը: Եթե հետաքրքիր է, թե ինչպես է պատրաստվում այդ խմիչքը, կարելի է մասնակցել գործարանում կազմակերպվող շրջայցին: Երևանից ոչ հեռու է գտնվում ստորգետնյա հայտնի վիմափոր եկեղեցին՝ Լևոն պապիկի եկեղեցին: Այնտեղ կա երազանքներ պահելու անկյուն՝ ասում են, որ դրանք անպայման իրականանում են: Երևանում անպայման այցելեք Երկնագույն մզկիթ և Կոնդ՝ հին քաղաքի պահպանցած այդ «կտորը»: Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթի նվազագույն գինը 9140 ռուբլի է»,-ասվում է հոդվածում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---