Արոնյանը կխաղա թայ-բրեյքում. Կարլսենը, Կրամնիկն ու Նակամուրան դուրս են մնացել պայքարից

Արոնյանը կխաղա թայ-բրեյքում. Կարլսենը, Կրամնիկն ու Նակամուրան դուրս են մնացել պայքարից

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացել են 1/16 եզրափակչի պատասխան պարտիաները:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտվել է Մաքսիմ Մատլակովին (ՌԴ): Հաշիվը հավասարվել է՝ 1:1, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Հաղթողը պարզ կդառնա սեպտեմբերի 11-ին կայանալիք թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ):

Իսկ ահա մրցաշարի ֆավորիտներից Կարլսենը, Կրամնիկն ու Նակամուրան այլևս չեն խաղա։ Աշխարհի գործող չեմպիոնից ուժեղ գտնվեց Բու Սյանչժին, Կրամնիկից՝ Իվանչուկը, Նակամուրայից՝ Ֆեդոսեևը։

Հիմնական պարտիաներից հետո աշխարհի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ են դուրս եկել Բու Սյանչժին, Սոն, Սվիդլերը, Իվանչուկը, Ֆեդոսեևը, Դուբովը, Վան Հաոն, Ռոդշտեյնը, հայտնում է chess.am-ը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---